«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-12-րդ դասարաններ դիմած սովորողների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարը կազմված է կրթահամալիրի դպրոց-պարտեզներ դիմած սովորողների ջոկատից, միջին և ավագ դպրոցներ դիմած սովորողների ջոկատից: Ջոկատներում ընդգրկվում են նաև կրթահամալիրի սովորողներ:

Դպրոց-պարտեզի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն (ամեն օր մեկը կամ երկուսը):

Միջին-ավագ դպրոցի ջոկատի գործունեությունը ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն  (ընտրության ցանկի, գործունեության միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիա
  • սովորողի ընտրությամբ մարզաձև (ընտրության ցանկի ներկայացում, ընտրություն)
  • օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • անհատական ուսումնական պլանի կազմում:

Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։

 

 

 

4 thoughts on “«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-12-րդ դասարաններ դիմած սովորողների համար

  1. Ծանուցում՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարների ամփոփում — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

  2. Ծանուցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց 2019-2020 ուսումնական տարի Ուսուցման առաջին շրջան 8-րդ դասարան Քնարիկ Հակոբյան Գեղամի Ուս

  3. Ծանուցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց 2019-2020 ուսումնական տարի Ուսուցման առաջին շրջան 8-րդ դասարան Արմեն Աղաջանյան Սարգիսի Ու

  4. Ծանուցում՝ «Մուտք» ճամբար. օգոստոս 2020 — Ջուլիետա Սիմոնյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s