«Մխիթար Սեբասստացի» կրթահամալիր
2017թ. օգոստոսի 21-25
Ճամբարը նպատակ ունի դիմորդներին ծանոթացնելու կրթահամալիրում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, նրանց հնարավորություն տալու դրսևորել հեղինակային կրթական ծրագրով աշխատելու կարողություններ։
Ճամբարի մասնակից կարող է լինել կրթահամալիրում սահմանված քառօրյա վերապատրաստում անցած դիմորդը՝ կրթահամալիրում աշխատողի գրավոր երաշխավորությամբ:
Ճամբարի գործունեությունն ընդգրկում է.
- առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում.
- շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն.
- ծանոթացում կրթահամալիրին, հեղինակային կրթական ծրագրին.
- ընտրած աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, բլոգավարության կիրառություններ.
- դասընթացի, նրա որևէ մասի ծրագրի կազմում.
- կրթահամալիրում 2017-2018-ի համար առաջարկվող ուսումնական նախագծերի ցանկից մի նախագծի մշակում սահմանված պահանջներով։
Օգոստոսի 30-ին ճամբարի մասնակիցներն արշավում են Արագածի հարավային գագաթը:
Ծանուցում՝ Արագածը բացահայտելիս — Մարինե Մխիթարյան(ՄՄՄ)