Լողափնյա ճամբարները՝ նախասիրությունների զարգացման

Կրթահամալիրի մասնախմբերը կարող են զարգացնել այսօր գործող ամառային բաց ճամբարները՝ լողափային թե արտագնա։ Եթե ամեն մի ճամբարին ուսումնական որևէ ուղղություն հաղորդեք, որ այն և՛ նախասիրությունների շուրջ կմիավորի, և՛ ուսումնական աշխատանք կարող է առաջարկել կրթահամալիրի մյուս լողափնյա ճամբարներին, ուսումնական արձակուրդը տանը կամ այլ վայրում անցկացնող սովորողներին, կազմակերպել առցանց ֆլեշմոբներ։ Այդպիսի փորձ ունենք՝ մայրենիի ֆլեշմոբի ճամբարը 2016-ին, «Մաթեմատիկա+լող», հասարակագետների բաց ճամբարները՝ 2015-ին….  Ամենաթարմը՝ Գեղարվեստի լողափնյա ճամբարը, որ մեկնարկում է հուլիսի 24-ին։

Լողափային ճամբարի ուսումնական աշխատանքում ջանասիրության բարձր ցուցանիշներ ունեցողները կպարգևատրվեն Սևանի ափին երկօրյա (շաբաթ-կիրակի) կամ եռօրյա (ուրբաթ-կիրակի) ճամբարով, որտեղ կշարունակեն իրենց ուսումնական գործունեություն-հանգիստը։ Իհարկե, արժե դա էլ բոլոր ցանկացողների համար անել, այդ թվում՝ նաև մի քանի պարգևատրվողների։

Կրթահամալիրի տնօրենը գրում է. «Մեր լողափային ճամբարները կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում հանրային-անձնային-ընտանեկան այնպիսի պահանջ ունեն, չեն մարում՝ աճում-զորանում են, որ գեղարվեստի ստեղծական-ուսումնականովթևակոխում են զարգացման նոր՝ նաև ուսումնական փուլ… Կրթահամալիրի դպրոցներում ո՞ր ճամբարը ինչ ուսումնական-տեխնոլոգիական բնագավառ կընտրի՝ բնասեր-բնագետ, թարգմանություն-լրագրություն, գլուխկոտրուկներ ամառային… Ինչո՞ւ ճամբարային այս օրերին Ագարակը որպես լիարժեք ուսումնական կենտրոն չի գործում՝ իր տարատարիք սովորող-հետազոտողով, երբ ամեն օր ավելանում են ձիերի, շների, թռչունների, այլ կենդանիների քանակն ու տեսականին։ Ընտրությամբ լողափային ճամբարը «Ուսումնական ամառ» նախագծով առավել ճանաչելի-բաց-ամբողջական ներառական դարձնելու ուղղություն է: Իրեն-իրեն առաջացող ստուգատեսները ուսումնական ջանասիրություն կխթանե՞ն, Սևան «Ժայռ»-ում արտագնա ճամբարի իրագործելի պահանջ կառաջացնե՞ն»… Ուրախացրեք ճամբարների պատասխանատուների թեկնածության, ճամբարների հայտարարությունների նախագծերի առաջարկով, հայտով։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s