Հանրակրթական էկոտուր 2017

010011

Զանգի՛, Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ, կաթնահա՛մ ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի՝ Մեծինն Հայաստանի:
Աբովյան, Զանգի

Նախագիծ

ՀՀ ԿԳՆ  պատվերով կազմակերպվող ամենամյա յոթերորդ Հանրակրթական էկոտուրը կազմակերպվում է «Սիրուն Զանգի՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը» էկո-հայրենագիտական-ընթերցողական համակցված նախագծերի ստուգատես, Զանգուն և մարդուն Զանգվի ավազան-դաշտում պահելու  կրթական ծրագիր։ Ստուգատեսը բաց է. միացեք մեզ՝ որ հատվածում կուզեք, անհատապես, խմբով, դասարանով, դպրոցով։

Ուսումնական աշխատանքը՝ քայլարշավ, ճամփորդություն, ընթերցում, ուսումնասիրություն, գետի ավազանի խնամք-մաքրում, երկրագործություն, Զանգուն՝ որպես հայոց նոր խորհրդանիշ, պահպանելուն-սիրուն սարքելուն ուղղված նախաձեռնություններ։

Նախագծերի-ուսումնական նյութերի աղբյուրները՝ պատմություն, գրականություն, բնագիտություն….

Ստեղծվող ուսումնական նյութերը՝ քարտեզներ, տեսանյութեր, ֆոտոպատում, բլոգային պատում, ուսումնասիրություն՝ իր պրեզենտացիայով։

Բովանդակությունը

  • Զանգուն և մարդիկ. ավազանի համայնքները
  • Հրազդանը և Սևանը
  • Զանգուն և Արարատյան դաշտը
  • Զանգուն և Արաքսը
  • Խաղողը Զանգվի ավազանում
  • Այգեգործությունը Զանգի ավազանում
  • Աբովյանի ժամանակվա Արարատյան դաշտը. ժողովրդագրություն (դեմոգրաֆիա, հայեր, թուրքեր, պարսիկներ, ….), տնտեսություն
  • Հրազդան. 141 կմ
  • Գետը քաղաքում (հանրապետության, Արցախի, Վրաստանի, այլ երկրների հանրակրթական նախագծեր)
    Դրական փորձը աշխարհում

Նախագծերի կազմակերպման-ներկայացման-հանրայնացման հարթակներ՝

  • Ապրիլի 18-20՝  էկոտուրի ավանդական միավորող ակցիաներ՝ ապրիլի 24-ի խորհրդով՝ կրթական պարտեզի-շրջակա միջավայրի բարեկարգման նախագծեր
  • Ապրիլի 29՝ մուտք էկոտուրԶանգուն Երևանում՝ Գետափնյայից մինչև Քանաքեռ «Օրը Աբովյանի հետ»
  • Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օրը. էկոտուրի ամփոփում

Գործընկերները՝

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

«Տրինտի Կանյոն» կազմակերպություն

This entry was posted in Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

1 Response to Հանրակրթական էկոտուր 2017

  1. Pingback: Տիարի գիրը որպես իմ ընթերցարան | Թատրոնի ուսումնական բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s