Կրթահամալիրին կցված դպրոցների՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Երասխահուն գյուղերի դպրոցների հետ համագործակցության մասին
Համագործակցության ծրագիրը բաժանենք երկու մասի՝ 2017թ. փետրվարից մինչև 2017թ. հուլիս և 2017թ. սեպտեմբերից: Ծրագիրը կազմելիս հաշվի առնենք գյուղի աշխատանքային ռեժիմը, սովորողների և ուսուցիչների զբաղվածությունը գյուղական աշխատանքներում:
Տեխնիկական օգնություն
Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար.
- Երվանդաշատի դպրոցին խոստացել ենք պրոյեկտոր, բասկետբոլի վահանակներ. կարելի է տալ մեր չօգտագործվող համակարգիչներից մի քանիսը։
- Բագարանի դպրոցին խոստացել ենք պրոյեկտոր, մեր չօգտագործվող համակարգիչներից մի քանիսը։
- Երասխահուն
Աշխատանքային խմբեր
Յուրաքանչյուր դպրոցի հետ աշխատելու համար կազմել դասավանդողներից և սովորողներից կազմված աշխատանքային խումբ: Խմբերի ընտրությունն ավարտել մինչև 2017թ. փետրվարի 17-ը: Կազմել խմբերի աշխատանքային ծրագրերը: Հաշվի առնել, որ Բագարանի և Երվանդաշատի դպրոցների հետ աշխատող խմբերը միշտ պետք է համակարգեն իրենց գործողությունները (նրանք միասին պետք է գնան):
Ուսումնասիրություններ
Յուրաքանչյուր դպրոցում ճշտել ծրագրին մասնակցողների՝ տնօրենի, ուսուցիչների, սովորողների (այդ թվում` 2017թ. սեպտեմբերի առաջին դասարան եկող) տվյալները, ունեցած տեխնիկական միջոցները, ինտերնետային կապը:
Այցելություններ
Մինչև 2017թ. մարտի 1-ը յուրաքանչյուր խումբ ունենում է մեկ այցելություն: Հետագա այցելությունների մասին պայմանավորվում են:
Այդ դպրոցների տնօրենների (կամ տնօրենի ներկայացուցչի) կրթահամալիր առաջին այցելությունը փետրվարի 25-ին է: Կրթահամալիր այցելությունները կլինեն ըստ պայմանավորվածությունների` անհատական, փոքր խմբերով, դասարանով: Դպրոցներից մասնակցում են կրթահամալիրի գարնանային ճամբարի աշխատանքներին, ստուգատեսներին:
Փետրվարի 25-ի հավաք:
Կրթահամալիրը ներկայացնում է կատարված աշխատանքը, աշխատանքային ծրագիրը, աշխատանքային խմբերը։