Աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) 2015-2016 ուստարում գործունեության արդյունքների վերլուծության,  2016-2017 ուսումնական տարվա ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի  2015-2016 ուստարում գործունեության արդյունքների վերլուծությունը (այսուհետ՝ Վերլուծություն) կատարվում է մինչև օգոստոսի 10-ը։

Վերլուծության արդյունքները գրանցվում են Microsoft Word ծրագրով և պահվում կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային պահեստում, որին թույլտվություն ունեն բոլոր մասնաճյուղերի ղեկավարները: Վերլուծության արդյունքները մասնաճյուղի ղեկավարն ուղարկում է մանկավարժական աշխատողին՝ էլեկտրոնային փոստով: Աշխատողը երեք օրվա ընթացքում ներկայացնում է իր լրացումները, անհամաձայնությունները:

Աշխատողի գործունեության վերլուծության կազմակերպման պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է: Յուրաքանչյուր մասնախմբի, ուսումնական կենտրոնի ղեկավար, կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավարը, մանկավարժության լաբորատորիայի աշխատողը, կրթահամալիրի կադրերի տեսուչը իրենց ուսումնասիրության արդյունքները ուղարկում են մասնաճյուղերի ղեկավարներին մինչև 2016թ. հուլիսի 20-ը:

Վերլուծությունը կատարում են.

  1. Մշակում
  • դասընթացի ծրագրի մշակում, լրամշակում – կրթահամալիրի մանկանվարժության լաբորատորիայի աշխատողը
  • ուսումնական նյութի ստեղծում — կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատողը, համապատասխան մասնախմբի ղեկավարը
  • կրթահամալիրի մեդիագրադարանում հրապարակված նյութ – կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավարը
  • հոդված, այդ թվում՝ նաև հանրապետական և արտասահմանյան թերթերում, ամսագրերում — կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատողը՝ հարցում անելով աշխատողից
  • հրապարակված այլ նյութեր — կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատողը՝ մանկավարժական աշխատողի ներկայացրած նյութերի հիման վրա
  • թարգմանություն — կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատողը, համապատասխան մասնախմբի ղեկավարը
  • ֆլեշմոբի առաջադրանքներ կազմելուն մասնակցություն — համապատասխան մասնախմբի ղեկավարը
  • ստուգատեսներին ներկայացված նյութեր — կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի աշխատողը
  • ուսումնական ճամբարների, պլեներների, ցուցահանդեսների, համերգների, մրցումների, հավաքների և այլ նախագծերի մշակում (պետք է հրապարակված լինեն) – մասնաճյուղի ղեկավարը
  • անձնական բլոգի վարում — կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի աշխատողը
  1. Կազմակերպում
  • դասավանդում. այդ թվում՝ նաև սովորողի ընտրությամբ դասընթաց, ակումբ. բաց թողած ժամեր (նաև ընդհանուր պարապմունքից), փոխարինած ժամեր – կրթահամալիրի կադրերի տեսուչը, մասնաճյուղի ղեկավարը
  • լրացուցիչ կրթության դասընթացի վարում – մասնաճյուղի ղեկավարը
  • առավոտյան ընդհանուր պարպմունք. կազմակերպում, մասնակցություն — կրթահամալիրի կադրերի տեսուչը, մասնաճյուղի ղեկավարը
  • մեդիաուրբաթ. կազմակերպում, մասնակցություն — կրթահամալիրի կադրերի տեսուչը, մասնաճյուղի ղեկավարը
  • ուսումնական ճամբար (ղեկավարում, մասնակցություն) – մասնաճյուղի ղեկավարը
  • ճամփորդություն (ղեկավարում, մասնակցություն) – մասնաճյուղի ղեկավարը
  • ստուգատես (ղեկավարում, մասնակցություն) – մասնաճյուղի ղեկավարը
  • պլեներ, ցուցահանդես, համերգ. կազմակերպում, մասնակցություն– մասնաճյուղի ղեկավարը
  • ֆլեշմոբ – համապատասխան մասնախմբի ղեկավարը
  • ենթակայք (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • էլեկտրոնային ամսագիր (ղեկավարում, մասնակցություն) – Սուսան Մարկոսյանը
  • խմբի բլոգ (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • ուսումնական ռադիո (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • ուսումնական TV (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • ուսումնական նախագիծ (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • շրջակա միջավայրի բարելավման նախագիծ (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • հանրօգուտ այլ նախագիծ (ղեկավարում, մասնակցություն) — մասնաճյուղի ղեկավարը
  • մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքների վարում, մասնակցություն, մանկավարժության ճամբարի նախագծի ղեկավարում, մասնակցություն – կրթահամալիրի կադրերի տեսուչը, մասնաճյուղի ղեկավարը, համապատասխան մասնախմբի ղեկավարը
  • կարգապահական տույժ – կրթահամալիրի կադրերի տեսուչը
  • խրախուսանք – կրթահամալիրի կադրերի տեսուչը:
  1. Տարածում
  • ելույթ ԶԼՄ-ներում – մասնաճյուղի ղեկավարը
  • արտագնա պլեներ, ցուցահանդես, համերգ. կազմակերպում, մասնակցություն– մասնաճյուղի ղեկավարը
  • հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագիծ– մասնաճյուղի ղեկավարը
  • կրթական փոխանակման նախագիծ – մասնաճյուղի ղեկավարը
  • տեղեկատվական թերթիկների մշակում, տպագրում, տարածում– մասնաճյուղի ղեկավարը
  • նոր սովորողի ընդգրկում – մասնաճյուղի ղեկավարը:

Աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը գրանցում է մասնաճյուղի ղեկավարը՝ նկատի ունենալով վերլուծության արդյունքները։ Աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար գրանցվում է մինչև օգոստոսի 20-ը, երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հունվարի 20-ը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s