ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի ղեկավարի նշանակման կարգ

ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կրթահամալիր) մասնաճյուղի (այսուհետ՝ մասնաճյուղ) ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ (այսուհետ՝ տնօրեն) հաստատում է կրթահամալիրի խորհուրդը[1]:

Ղեկավարի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը նշանակում է ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ պաշտոնակատար):

Ղեկավար ընտրելու համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է կրթահամալիրի խորհուրդը:

Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ (Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի 319 որոշում. այսուհետ՝ Կարգ):

Ղեկավարի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին կրթահամալիրի խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները տեղադրվում են կրթահամալիրի կայքում (www.mskh.am )  և կրթահամալիրի տնօրենը ապահովում է 5 ­օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը (Կարգ, կետ 7):

Ղեկավարի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին կրթահամալիրի խորհրդի հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

ա) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.

բ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

 գ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

դ) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

Ղեկավարի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր) (Կարգ, կետ 9):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը (էլեկտրոնային կամ թղթային)`

ա) դիմում,

բ) լուսանկար,

գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում):

Ղեկավարին ներկայացվող պարտադիր պահանջներ են.

  • գրական հայերենին տիրապետելը
  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի իմացություն
  • մասնաճյուղի զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը անց է կացնում կրթահամալիրի խորհրդը:

Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից: (Կարգ, կետ 22, 24):

Ղեկավարը ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (Կարգ, կետ 26):

Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները (Կարգ, կետ 27):

Մրցույթում հաղթած թեկնածուի հետ կրթահամալիր տնօրենը սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

Եթե հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի, ապա սույն կարգի պահանջներին համապատասխան` հայտարարվում է նոր մրցույթ (Կարգ, կետ 19):

Մրցույթը համարվում է չկայացած, եթե ոչ մի թեկնածու չի դիմում, կամ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթում:

Այս դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ևս երեք ամսով:


[1] Կրթահամալիրի կանոնադրություն կետ 15

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s