Միավորող գաղափարները ջնջում են լեզվի ու տարածության սահմանները…

новый коллаж

Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացնում է 2009թ.-ից, 2015թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքի դպրոցների դասվար-դաստիարակների, տնօրենների 35 հոգիանոց խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մասնակցեց «Հեղինակային կրթական ծրագիր. դպրոցպարտեզ, ուսումնական նոր միջավայր» քառօրյա վերապատրաստմանը, որը ծրագրել և իրականացրել են կրթահամալիրի՝ ծրագրերի հեղինակ ուսուցիչները վրացական կողմի պատվերով: Վերապատրաստման ընթացքը լուսաբանվել է   կրթահամալիրի mskh.am կայքում, հայերեն և վրացերեն: 2015թ. սա վրացի գործընկերների երկրորդ այցելությունն է կրթահամալիր՝ այստեղ իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին ծանոթանալու։

Խորհրդանշական է, որ վրաց գործընկերների վերապատրաստման արդյունքներն ամփոփվեցին Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մարտի 3-ին Մատենադարանի փոքր դահլիճում հրավիրյալներին ներկայացվեցին քառօրյա վերապատրաստման մասին պատմող ֆիլմը, վերապատրաստման արդյունք ուսումնական նոր բլոգը, հրապարակվեց 2015թ. մարտի 25-28-ին Թբիլիսիում իրականցվող կրթամշակութային նախագիծը: Հանդիպման ավարտին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մասնակիցներին հանձնեց վերապատրաստման վկայագրերը։

Advertisements
This entry was posted in Արտաքին կապեր, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s