Տեղեկանք հարցում կատարելու մասին

Հարցում

  1. Տնային աշխատանք հանձնարարե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո՝ ի՞նչ ծավալով:
  2. Ո՞րն է եղել տնային առաջադրանք​ հանձնարարելու Ձեր նպատակը:
  3. Հանձնարարված բոլո՞ր հանձնարարություններն եք ստուգել, ինչպե՞ս:
  4. Չկատարելու դեպքում ո՞րն է եղել Ձեր գործողությունը:
  5. Ս:ովորողների մոտավորապես ո՞ր տոկոսն է կատարել տնային հանձնարարությունը:
  6. Ինչպիսի՞  տնային առաջադրանքներ եք հանձնարարել :

Հարցմանը մասնակցել է Միջին դպրոցի 17 դասավանդող:

Հարցման նպատակն է եղել պարզել տնային աշխատանքների  ծավալը, ստուգման ձևերը, կատարելիության աստիճանը, առաջադրանքների ուղղվածությունը:

Հետազոտության արդյունքներից  պարզվել է, որ.

հարցվողների 82%-ը հանձնարարել է տնային առաջադրանքներ, որից 41%-ը նշել է, որ քիչ ծավալով, 18%-ը չի հանձնարարել կամ թողել է սովորողի նախընտրությանը:

      Ո՞րն է եղել տնային առաջադրանք հանձնարարելու Ձեր նպատակը հարցին եղել են       հետևյալ պատասխանները.

70.5%-ը նշել է՝ հետազոտական հմտությունների ձևավորումը, զարգացումը, 11,5%-ը՝ մեդիահմտությունների զարգացումը, 18%-ը չի պատասխանել տվյալ հարցին:

Հանձնարարված բոլո՞ր հանձնարարություններն եք ստուգել, ինչպե՞ս :

88%-ը նշել է, որ ստուգել է, որոնցից  68%-ը նշել է, որ ուղարկվել է էլ. հասցեներին և տեղադրվել է սովորողների բլոգներում:

Չկատարելու դեպքում ո՞րն է եղել Ձեր գործողությունը հարցին հարցվողները ներկայացրել են հետևյալ պատասխանները.

65%-ը մատյանում նշել է որպես անբավարար կամ չկատարած աշխատանք, որը հնարավոր կլինի ուղղել, ու տրվել է ժամանակ սովորողին, 35 %-ը չի պատասխանել այս հարցին:

Սովորողների մոտավորապես ո՞ր տոկոսն է կատարել տնային հանձնարարությունը հարցին պատասխանել է մոտավորապես 75%-ը: Հարցվողների 20%-ը նշել է, որ չկատարողները մեծ մասամբ 9-րդ դասարանցիներն են եղել:

Ի՞նչ տիպի տնային առաջադրանքներ եք հանձնարարել

82%-ը հանձնարարել է  նախագծային առաջադրանքներ, 12%-ը՝ տարբեր առարկայական հանձնարարություններ, 6%-ը չի պատասխանել:

Advertisements
This entry was posted in Մանկավարժական ակումբ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s