Կանոնադրություն

Հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
կառավարման խորհրդի 2018թ. սեպտեմբերի 19-ի նիստում

 ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Մանկավարժության կենտրոնը (այսուհետ` կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  2. Կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  3. Կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  4. Կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  5. Կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  6. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և կենտրոնի կանոնադրություններով:
  7. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Րաֆֆի 57:
  8. Կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  9. Կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ` pedagogicalclubmskh.wordpress.com, որը գործում է որպես կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
  10. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, այդ թվում՝ օտարերկրյա և կազմակերպությունների հետ:

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

  1. Կենտրոնի գործունեության առարկան կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, մանկավարժական նորարարության տարածումն են։
  2. Կենտրոնի գործունեության նպատակներն են`
    ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների տարածումը։
  3. Կենտրոնի խնդիրներն են.
  • հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման սեմինարների կազմակերպում.
  • մանկավարժական աշխատողների ընդունելության համար վերապատրաստումների, «Մուտք կրթահամալիր» ճամբարների կազմակերպում.
  • հեղինակային կրթական ծրագրի ցանցի մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կազմակերպում.
  • մանկավարժական նորարարության ճամբարների, ստեղծագործական հավաքների կազմակերպում.
  • կրթահամալիրի դասավանդողների ատեստացիայի համար վերապատրաստումների կազմակերպում.
  • կրթահամալիր դիմող այլ ուսումնական հաստատությունների՝ հայաստանյան, արցախյան, արտասահմանյան, մանկավարժական աշխատողների, այլ մասնագետների, վերապատրաստումների կազմակերպում.
  • բուհերի ուսանողների մասնագիտական փորձառության կազմակերպում կրթահամալիրում.
  • այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների ուսումնասիրություն.
  • մանկավարժական մեդիագրադարանի հարստացում.
  • հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման փորձի ուսումնասիրությունների կազմակերպում.
  • մեծահասակների կրթական փոխանակումների կազմակերպում։
  • մանկավարժական–հոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպում:

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրական կենտրոնն ունի տարածք, մասնագետներ:
  2. Կրթահամալիրի դասավանդողը կենտրոնում կարող է աշխատել որպես մասնագետ:
  3. Կենտրոնը գործում է կրթահամալիրի, կենտրոնի տարեկան, ամսական ուսումնական օրացույցով։ Մանկավարժական նորարարության ճամբարները, ստեղծագործական հավաքները, այլ հաստատությունների աշխատողների վերապատրաստումները կազմակերպվում են Տնօրենի հրամանով:

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
  2. Կենտրոնի ղեկավարը`
  • կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
  • Տնօրենի միջոցով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.
  • մասնակցում է մանկավարժական ճամբարների, ստեղծագործաան հավաքների ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
  • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
  • կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
  • վարում է կենտրոնի բլոգը.
  • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
  • ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի  որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

V. ԿԵՆՏՐՈՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. Կենտրոնը տեղավորված է ՀՀ կառավարության կողմից Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված մասնաշենքում:
  2. Տնօրենը կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:
  3. Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, վերապատրաստումների, մեծահասակների լրացուցիչ կրթության կազմակերպման համար վճարներից, կրթական նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
  4. Կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:
Advertisements